Thriller 25

Այս հոդվածը Մայքլ Ջեքսոնի Thriller 25 ալբոմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Thriller (այլ կիրառումներ)։
Thriller 25
Մայքլ Ջեքսոնի ստուդիական ալբոմ
Թողարկված2008 թվականի փետրվարի 8[1]
(Տես #Թողարկման տարեթվերը)
Ձայնագրված1982-2007
ԺանրR&B, Փոփ/Ռոք, urban, ֆանկ, dance-pop, Հիփ-Հոփ/Պարային երաժշտություն[2]
Տևողություն67:15
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEpic, Legacy Recordings
ՊրոդյուսերՔուինսի Ջոնս, Մայքլ Ջեքսոն, Բրյուս Սուիդիեն, will.i.am, Կենի Ուեստ, Էյքոն, Giorgio Tuinfort, Anthony Kilhoffer
Մասնագիտական ակնարկ
Մայքլ Ջեքսոնի ալբոմների ժամանակագրություն
Visionary: The Video Singles
(2006)
Thriller 25
(2008)
King of Pop
(2008)
Սինգլներ Thriller 25  ալբոմից
  1. «The Girl Is Mine 2008»
    Թողարկվել է՝ 2008 թվականի հունվարի 14
  2. «Wanna Be Startin' Somethin' 2008»
    Թողարկվել է՝ 2008 թվականի հունվարի 23

«Thriller 25» - ը Մայքլ Ջեքսոնի «Thriller» ալբոմի հատուկ թողարկում է, որը թողարկվել է օրիգինալ ալբոմի 25-ամյակի կապակցությամբ, որը իր հերթին աշխարհի ամենավաճառվող ալբոմն է (175 մլն. օրինակ)։ Հատուկ թողարկման մեջ տեղ գտած բոնուսների մասին առաջին անգամ Մայքլը ասել է Access Hollywood հաղորդման ժամանակ, 2006 թվականին։ Մայքլը այն ժամանակ ասել էր, որ կդիտարկի will.i.am-ի հետ համագործակցելու նպատակահարմարությունը։ Ալբոմը թողարկվել է 2008 թվականի փետրվարի 8-ին Ավստրալիայում, իսկ միջազգային թողարկումը եղել է փետրվարի 11-ին, 12-ի այն թողարկվել էր ԱՄՆ-ում։

Thriller 25-ը թողարկվել է Sony BMG-ի դուստր ընկերության՝ Legacy Recordings-ի կողմից, որը մասնագիտանում է ալբոմների վերաթողարկման վրա։ Մեծ Բրիտանիայում British Board of Film Classification ընկերությունը ալբոմին տվել է «15 տարեկանից ոչ պակաս» կատեգորիան, քանզի այն ներառում էր «Thriller» տեսահոլովակը։ Այս թողարկումը բացի օրիգինալ երգերից պարունակում էր նաև ռեմիքսներ, ալբոմում նաև ներառված էր բուկլետ։

Այս ալբոմից թողարկվել են 2 նոր սինգլ՝ «The Girl Is Mine 2008» և «Wanna Be Startin' Somethin' 2008», այս սինգլները ունեցան ոչ մեծ հաջողություն, սակայն ալբոմից այն ռեմիքսները, որոնք սինգլի տեսքով չէին թողարկվել, թողարկվածների հետ միասին մտան տարբեր հիթ շքերթները, ինչը մեծ հաջողություն էր այն ալբոմի համար, որի թողարկումից արդեն անցել էր 25 տարի։ Ավելին, որոշ երկրներում ալբոմը համարվել է նոր և ստացել է նոր սերտեֆիկացիա, վերաթողարկումը կոմերցիոն առումով հաջող էր, 12 շաբաթների ընթացքում վաճառվել է 3 մլն. օրինակ, ալբոմը նաև արժանացել է քննադատների դրական խոսքերին, սակայն ըստ նրանց, նոր երգերը զիջում էին հներին։ Ընդհանուր առմամբ ալբոմը վաճառվել է 10 մլն. օրինակով։ Այն նաև գլխավորել է Billboard-ը։

  1. «Thriller 25th Anniversary Edition (Deluxe Digipack)». Sony BMG. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Thriller [25th Anniversary Edition]». Allmusic. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy